Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ։ Այս մասին հայտնում է Դումայի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը միաձայն վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99037