«Իմ նպատակների քարտեզը». քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը

«Մայրիկի օրագիրը» և «Կրկին 7-րդ երկնքում»՝ երկու բեստսելլեր գրքերի հեղինակ, հոգեբան-խորհրդատու և քոուչ Մերի Սարիկյանը հասարակությանը ներկայացնում է իր նոր գիրքը՝ «Իմ նպատակների քարտեզը»։

Դեկտեմբերի 11-ից գիրքը կլինի վաճառքում։ Հեղինակի նպատակն է ընթերցողին օգնել ձևակերպել սեփական նպատակներն ու կյանքի կոչել դրանք։ Մարդիկ մեծամասամբ ապրում են սովորույթի ուժով, բայց կարող են իրենց ժամանակն ու ռեսուրսները առավել նպատակային ուղղորդել և լինել իրենց իսկ արդյունավետ կառավարիչը։

«Իմ նպատակների քարտեզը» գիրքը գունազարդ է եւ գեղեցիկ իլյուստրացիաներով, ինչը պատահական չէ, քանի որ Մերի Սարիկյանն ուզում է իր մտքերի հետևում կանգնած էներգիան և լիցքերը փոխանցել ընթերցողին տարբեր զգայարաններով։ Գրքի վերջում հատուկ հատված կա սեփական մտքերը թողնելու, հետաքրքրությունները գրելու, նպատակների մասին հավելումներ անելու, սիրված երաժշտության և այլ թեմաների շուրջ նշումներ անելու համար։


Նշենք, որ Մերի Սարիկյանը մշտապես ունենալով կրթության հանդեպ հատուկ սեր, և պարզապես լինելով տեսակով էմպատ, ով ուզում է օգտակար լինել մարդկանց՝ որոշում է կայացրել դառնալ կյանքի քոուչ, ինչը ընտրությունից զատ կոչում է։


«Այդ որոշումը կայացվեց, երբ ես հասկացա, որ մեր իրականությունը պարզապես մեր ներաշխարհի, մեր հավատամքների և մեր թաքնված տրավմաների արտացոլումն է։ Ես ուզում եմ օգնել մարդկանց կյանքի ղեկը վերցնել իրենց ձեռքը և ապրել իրենց իրական Ես-ին համահունչ։ Իմ նպատակն է առաջնորդել նրանց իրենց ապաքինման ճանապարհին, ինչպես նաև օգնել ճանաչել իրենք իրենց և գտնել ներքին ներդաշնակություն»,-նշում է Սարիկյանը։


Մերի Սարիկյանը սովորել է Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, անցել վերապատրաստումներ Յեյլի համալսարանում և Բերկլիի համալսարանում: Հավատարմագրված Life Coach է և ունի միջազգային վկայական: Մասնակցել է «Das Kind in Dir muss Heimat finden» կոչվող հոգեբանական ծրագրին Գերմանիայում, որը թարգմանվում է որպես «Քո ներքին երեխան պետք է տուն գտնի»։ Այստեղ նա ձեռք է բերել հմտություններ և գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս օգնել մարդկանց ընկերանալ իրենց ներքին երեխայի հետ, ապաքինել մանկության տրավմաները և հասկանալ իրենց փոխհարաբերություններում առկա խնդիրների արմատները:


«Ես շատ եմ սիրում օգնել մարդկանց, դա կարծես իմ առաքելությունը լինի։ Այս բնատուր պահանջմունքը ինձ ստիպեց սկսել իմ բլոգը Instagram- ում ավելի քան հինգ տարի առաջ, որտեղ ես մինչ այսօր կիսում եմ իմ անձնական փորձը և գիտելիքները իմ մեծ Instaընտանիքի` ավելի քան 33 հազար հրաշալի մարդկանց հետ: Լսարանը , իհարկե, մեծամասամբ կանայք են»,-պատմում է Սարիկյանը։


Այժմ նա օգնում եմ կանանց հաղթահարել իրենց ներքին խնդիրները և լինել այն մայրը, կինը, ընկերը, անձը, որը նրանք ցանկանում են լինել: Այս տարի համագործակցության առաջարկ է ստացել ամերիկյան Այվի Էնթերթեյնս կազմակերպությունից, որի շնորհիվ բարձրացրել է իր բլոգի որակը և նոր մոտեցումով ներկայացել օնլայն հաթակում։


Այս տարի սկսել է Հայաստանում առաջին խմբային քոուչինգ ծրագիրը՝ « Ես և իմ ուրիշ Եսը» խորագրով: Այն արդեն հասցրել է 40-ից ավել աղջիկների և կանանց կյանք բարեփոխել. Ծրագիրը ինքնաճանաչման հրաշալի գործիք է, որն էլ իր հերթին ծառայում է որպես հաջողության հասնելու հիմնաքար:

«Իմ նպատակների քարտեզը» ստեղծվել է «Ես և իմ ուրիշ Ես-ը» իմ քոուչինգ-ծրագրից ոգեշնչված։ Քանի որ այն փոխել է բազմաթիվ մարդկանց կյանք, օգնել նրանց ավելի գիտակից ապրել, սահմանել խելացի նպատակներ ու հասնել դրանց, հաղթահարել հոգեբանական վախերն ու մանկության տրավմաները, ապրել այն կյանքը, որն իրապես համահունչ է իրենց իրական Ես-ին, ես որոշեցի ստեղծել այս ուղեցույցը, որպեսզի միանգամից ավելի մեծ թվով մարդկանց տրամադրեմ այն գործիքակազմը, որը վերափոխելու է նրանց ամբողջ կյանքը, օժանդակելու է երջանիկ ու ներդաշնակ ապրելու նրանց որոշմանը: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը, ընթերցելով այս գիրքը, կկարողանա գտնել իր առաքելությունն այս կյանքում, լսել իր ներքին ձայնը, բացահայտել իր իրական Ես-ը, ձևավորել օգտակար սովորություններ, ինչպես նաև կսովորի արդյունավետ երազել և քարտեզագրել այդ երազանքները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99024

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel