Ամբողջ զինտեխնիկան, այդ թվում ինքնաթիռները, նավերն ու ուղղղաթիռները գտնվում են Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նա ապատեղեկատվություն է որակել այն լուրերը, թե Թուրքիայի զինված ուժերի տեխնիկան գտնվում է ապստամբների ձեռքում, փոխանցում է Trend-ը:
Թուրքիայի ղեկավարությունն ուրբաթ հայտարարել էլ երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Իր կողմից զինվորականները հայտարարել են իշխանությունն իրենց ձեռքն անցնելու մասին:Շաբաթ առավոտյան ապստամբ զինվորականները սկսել են հանձվել, իսկ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ հեղաշրջումը ձախողվել է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9902