Արդեն չորորդ օրն է, ինչ «Սասնա Ծռեր» զինված խմբավորումը իր հսկողության տակ է պահում Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը:
Թեև ուշ երեկոյան այս տարածքում ոստիկանների և հավաքված քաղաքացիների միջև քաշքշուք տեղի ունեցավ, ինչպես նաև լուրեր էին շրջանառվում, թե գիշերը իրավապահները գրոհ են նախատեսում, այնուամենայնիվ գիշերը Խորենացի փողոցում հանգիստ է անցել: Ուժայինները գործողությունների չեն դիմել և այս պահին էլ տարածքում հանգիստ է:
Հիշեցնենք, հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գլխավորությամբ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը արդեն երկու օր է՝ գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդներ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:
Իրավապահները փակել են ՊՊԾ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է նրանց հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9894