Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին գերիներին վերադարձնելու համար

Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է հանձնվել Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը, որը երեք օր առաջ մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում, և նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորում ստացած ՀՀ ԶՈւ զինծառայող Արեն Արամյանը:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։


«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ռուսական կողմին արդյունավետ միջնորդական առաքելության համար, եւ հուսով եմ, որ նրանց հետեւողական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամանակահատվածում հայրենիք վերադարձնել ադրբեջանական կողմի գերության մեջ հայտնված մեր բոլոր հայրենակիցներին», - նշել է Արայիկ Հարությունյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/98924