Գերիների վերադարձի համար բանակցում է ՌԴ-ն, Հայաստան պետություն գոյություն չունի. Ավագյան

Հայկական կողմին այսօր փոխանցված գերիները վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց  գնդապետ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը:


- Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի աջակցությամբ է գործընթացը տեղի ունեցել, իսկ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ նոյեմբերի 17-ին Բաքու կատարած այցելության ընթացքում։


- Տեղեկություններ կան, որ հայ գերին Բաքվում վիրահատվել է. Դուք, ի դեպ, ավելի վաղ նշել էիք, որ մեր գերին վիրավոր է:


- Այո, Մուրադովի Բաքու այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նա վիրահատվի, ինչպես նաև այն մասին, որ երբ առողջական վիճակը թույլ տա՝ նրան տեղափոխեն Հայաստան: Ինչը այսօր տեղի ունեցավ:


- Հայաստանը որևէ դերակատարում գերիների վերադարձի գործընթացում ունեցե՞լ է:


- Հայաստան պետություն, ես այդպես եմ կարծում, տվյալ պահին գոյություն չունի: Մենք պետք է այն ստեղծենք նորից:


- Պարոն Ավագյան, Դուք ի սկզբանե հայտարարել էիք, որ նոյեմբերի 16-ի ագրեսիայի արդյունքում 13 հայ է գերեվարվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հնչեցրեց 24-ի մասին:


- Ես զարմանում եմ, թե ինչպես կարող է ՀՀ վարչապետը, երկրի ղեկավարը և ոչ թե լրագրող, հրապարակել չճշտված թիվ, հիմնվել օդում կախված լուրերի վրա: Իմ տեղեկությունը չի փոխվել:


- Ունե՞ք տեղեկատվություն, թե մնացած գերիները, որ գերեվարվել էին նոյեմբերի 16-ին, երբ կվերադարձվեն, բանակցություններ տարվո՞ւմ են:


- Այո, հնարավոր է. այս պահին բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ:


- Ինչ վերաբերում է զոհերի թվին...


- Զոհերի թիվը կճշտվի այն ժամանակ, երբ անհայտ կորածների ճակատագիրը պարզ կլինի: Կարող եմ ասել, որ ՀՀ-ն այս պահի դրությամբ չունի այդ թիվը:


- Պարոն Ավագյան, այսօր Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում է տեղի ունենալու: Ի՞նչ սպասելիքներ ունեք:


- Բնականաբար քննարկվելու է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: 


- Իսկ փաստաթուղթ կստորագրվի՞:


- Չգիտեմ, թե բանակցություններն ինչով կավարտվեն:


- Հայաստանը Սյունիքով միջանցք Ադրբեջանին կտրամադրի՞:


- Տրանսպորտային միջանցք անշուշտ կտրամադրի, որի վերահսկողությունը մաքսային տեսանկյունից կիրականացնի Հայաստանի Հանրապետությունը, իսկ անվտանգությունը կապահովեն ՌԴ սահմանապահները:


- Նոր էսկալացիա սպասելի՞ է:


- Էսկալացիա ՀՀ սահմաններին մենք միշտ պետք է սպասենք, որովհետև քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում:


- Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ձգում ստորագրումը: Օրինակ, վերլուծական շրջանակներում նշում են, որ լավ հասկանում է, որ դա իր իշխանության վերջը կնշանակի:


- Իմ կարծիքով, դեռևս անհրաժեշտ են բանակցություններ, որ լիարժեք պայմանավորվածությունների գան, թե ինչպես է դա տեղի ունենալու:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Հայաստանին են վերադարձվել քաղաքացիներ Միհրան Էռնեստի Մուսայելյանը (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյանը (ծնվ. 1993թ.): Միհրան Մուսայելյանն Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ է։ Նոյեմբերի 23-ին նա մոլորվել էր և հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։


Լիա Խոջոյան


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/98907

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel