Ի՞նչ կանեի ես այսօր՝ Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը. Նաիրա Զոհրաբյան

Ի՞նչ կանեի ես այսօր՝ Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը. այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.


"Այսօր Սոչիում նախատեսված է Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում։ Օրակարգը՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում, դելիմիտացիա ու դեմարկացիա։

Ըստ ամենայնի, կստորագրվի փաստաթուղթ, կամ կընդունվի հայտարարություն՝ ստեղծել սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով, սկսել տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործընթացը։
Ի՞նչ կանեի ես այսօր Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը։

Սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ստեղծելու որեւէ փաստաթուղթ ստորագրելոց առաջ որպես լեգիտիմ նախապայման կբարձրացնեի 44-օրյա եւ նոյեմբերի 16-ի պատերազմների ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը։

Մեկ տարի առաջ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետը, որտեղ նշված է՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»՝ մինչ այս պահը չի իրականացվել։ Որեւէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի՝ մինչեւ չլինի հրապարակային հավաստիացում, որ տղաները անհապաղ ազատ են արձակվելու։ Առ այս պահը Ադրբեջանը հրաժարվում է որեւէ տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասով, մինչդեռ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ՝ ունենք 32 գերի, որոնցից մեկը՝ ծանր վիրավոր՝ Վանաձորից։

Սա պիտի լինի առաջին նախապայմանը։

Երկրորդ՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չպիտի կապվի Արցախի խնդրի հետ։ Չպիտի դրվի տարածքների ճանաչման խնդիր՝ մինչեւ Արցախի կարգավիճակի լուծումը։ Այս գործընթացը պիտի թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ կարծես թե այս հարցի շուրջ կա միջազգային հանրության կոնսեսուսը։

Եւ երրորդ՝ եթե ես լինեի վարչապետ, ապա այսօր Սոչիում եւս մեկ անգամ որպես հստակ նախապայման, որը պիտի արձանագրված լինի պատրաստված կամ պատրաստվելիք տեքստում՝ ապաշրջափակված կապուղիների վերահսկողությունը մեր տարածքում պետք է լինի բացառապես մեր սուվերենության ներքո",- ասված է Զոհրաբյանի հայտարարության մեջ։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/98866

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online