Ռուսաստանը պատրաստ է օգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Հայաստանը դիմել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միջնորդության համար:


«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ միջնորդության աջակցության համար։ Ռուսաստանը շահագրգռված է, ինչպես գիտեք, եւ բազմիցս այդ մասին խոսել եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այդ գործընթացի համար։ Եվ մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս աջակցել դրան։


Այս գործընթացի մեկնարկը, ինչպես մենք կարծում ենք, անկասկած կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և բարիդրացիության, վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն այժմ հատկապես արդիական է։


Երբ ինչ-որ գործնական նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք անպայման կտեղեկացնենք Ձեզ: Դե, բնականաբար, եթե չվնասի բուն բանակցային գործընթացին՝ հաշվի առնելով, անկասկած, նրա զգայունությունը», - հայտարարել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով VERELQ-ի հարցին։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/98836