Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը վտանգավոր է. կարծիք

Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցը վերջին շրջանի քննարկվող թեմաներից է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:


«Այն մի փուլում քննարկվեց «հրթիռների» հայտնի գործով, իսկ նոր երանգ ստացավ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո։


Անկախ այն հանգամանքից, որ ներկայիս գլխավոր շտաբի պետին այդ պաշտոնից ազատելու մեծ հիմքեր կան, սակայն այս փուլում դա նպատակահարմար չեմ համարում։


Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում և ես կարծում եմ, որ նվազագույնը մեկ տարի, ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից», - ասված է նրա գրառման մեջ։



Հարցի գինը


Sputnik Արմենիա-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կողմնորոշվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ճակատագրի հարցում. նա առաջիկայում կհեռացվի պաշտոնից։


Նրա պաշտոնանկության մասին խոսակցությունները սկսեցին ակտիվորեն շրջանառվել այն բանից հետո, երբ նոյեմբերի 15-ին վարչապետը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին՝ նրա փոխարեն նշանակելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։


"Զինվորական շրջանակներում Դավթյանի հնարավոր հեռացման պատճառներից մեկը ոչ պիտանի ավիացիոն սպառազինություն գնելու վերաբերյալ քրեական գործն է։ Այս գործի շրջանակներում, ինչպես հայտնի է, ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Միևնույն ժամանակ, դա միակ գործոնը չէ, որը կարող է դեր խաղալ ԳՇ ղեկավարի հրաժարականի գործում։ Զորքերում լուրջ դժգոհություն կա նրա աշխատանքից։ Մեր տեղեկություններով՝ Դավթյանի փոխարեն իշխանություններն ուզում են նրան նշանակել Կամո Քոչունցին՝ ներկայիս առաջին տեղակալին։ Սակայն հարկ է նշել, որ բանակում բոլորովին էլ հիացած չէ նոր թեկնածությունից", - գրել է պարբերականը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/98819