Հայաստանում նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 335 738 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 326 835 վերջին մեկ օրում` 8 313 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 17 088 պացիենտ. մեկ օրում նվազել է 107-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 309 861 անձ` վերջին մեկ օրում 939 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 7379 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1410 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/98702