ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Վերջինս, հիշեցնենք, անցած շաբաթ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք հարցեր են քննարկել, դրանց թվում եղել է Ուկրաինան և Լեռնային Ղարաբաղը:
«Մենք մի շարք տարբեր հարցերի վրա ենք աշխատում, նաև՝Լեռնային Ղարաբաղի վրա»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9868