Երևանում ոստիկանական բաժանմունքում պատանդների հետ կապված միջադեպը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արձագանքն է: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը:
Նրա խոսքով, Սեֆիլյանը քաջաբար կռվել է Ղարաբաղում, նա ՀՀ-ի հերոս է, ինչպես նաև "Նոր Հայաստան" սուպեր ծայրահեղական ընդդիմության առաջնորդը: Նոր Հայաստանը քննադատում է իշխանություններին Ադրբեջանի հետ բանակցությունների համար:
Փորձագետը նշել է, որ ոստիկանական բաժանմունքում գերիների հետ կապված ճգնաժամը Սարգսյանի ու Ալիևի հանդիպման հետևանք է: Ըստ Ժարիխինի, հանդիպումից հետո խոսակցություններ սկսվեցին, թե կողմերը մոտ են ղարաբաղյան խնդրում առաջընթացի, փոխանցում է RuBaltic.Ru կայքը:
Նրա խոսքով, "Նոր Հայաստանի" անդամները զգուշանում են, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների հիմքում ընկած է լինելու հայկական հողերի հանձնումը: Նա հավելել է, որ նրանք ակտիվորեն զինվում էին, ինչի պատճառով էլ մեկուսացվեց Սեֆիլյանը, ով հիմա կալանքի տակ է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9865