Հուլիսի 19-ից 22-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը:
Պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:
Հիշեցնենք, հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին: ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Սերգեյ Շոյգուն այն ստորագրել էին 2015թ.-ի դեկտեմբերին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9858