Աշխարհը պետք է արձագանքի հասարակության պառակտման փորձերին. Լավրով

Ազգային, կրոնական կամ լեզվական հատկանիշով հասարակությունը պառակտելու փորձերը պահանջում են միջազգային հանրության ակտիվ արձագանքը։


Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Պաշտպանենք ապագան» խորագրով Մոսկովյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։


«Եվրոպայում, և առաջին հերթին Ուկրաինայում և Բալթյան երկրներում ուժեղանում է ազգայնականության, հակասեմիտիզմի, ռուսատյացության դրսևորումը։ Մարդատյաց գաղափարների անթաքույց քարոզչություն է իրականացվում, ակտիվանում է նեոնացիստների, այլ արմատականների գործունեությունը», - ԱԳ նախարարի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։


Սերգեյ Լավրովի խոսքով՝ միջազգային հանրությունը չի կարող դա անուշադրության մատնել, եւ ռուսական դիվանագիտությունը պատրաստ է լայն համագործակցության՝ այդ խնդիրների լուծումը գտնելու համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/98560