ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ:

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9854