Ինչպես տեղեկացնում է VERELQ-ի թղթակիցը Խորենացի փողոցից` քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածք են ժամանել մի քանի ոստիկանական ավտոբուսներ: Ոստիկանները, հատուկ համազգեստով, մի քանի շարքով կանգնել են գնդի դիմաց:
Իրավապահները լրագրողներին որևէ բացատրություն չեն ներկայացնում, թե ինչ է կազմակերպվում: Ոստիկանական ռադիոկապով լսվում է, թե ինչպես են հրահանգում լինել շատ ուշադիր: Այդ հրահանգը կրկնվեց մի քանի անգամ, մինչ ոստիկանները շարքեր էին կազմում: Ինչպես նաև ոստիկաններին հորդորեցին իրար ձեռք բռնել կանգնել:
Նկատելի է, որ զրահաբաճկոններով ոստիկանները զբաղեցրել են առաջին շարքերը:
Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի համակիրները շուրջ երկու օր է պահում են ՊՊԾ գունդը, այդ թվում և պատանդների:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9851