Փորձագետներ. ՀՀ-ում հեղաշրջումը քիչ հավանական է

ՀՀ-ում հեղաշրջումը քիչ հավանական է, քանի որ այսօրվա գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսանում է լիովին ռուսամետ և ՌԴ-ը նրան կաջակցի: Այդ մասին հայտարարել է միջազգային հարցերով փորձագետ Անդրեյ Բուզարովը:

Նրա խոսքով, Գյումրիում կանգնած են ռուսական զորքերը և այդ միջադեպը դժվար թե ապակայունացնի երկիրը, քանի որ և ՀՀ-ի, և ՌԴ-ի ղեկավարությունը կանեն ամեն հնարավորը, որ դա թույլ չտան, փոխանցում է inforesist.org-ը: Բուզարովը նշել է, որ հայաստանցի ընդդիմադիրները, ընդօրինակելով թուրքական փորձը, ցանկացել են իրենց փիառ անել և ցուցադրել, թե իբր երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, սակայ ՀՀ-ում մաշտաբներն ավելի փոքր են, քան Թուրքիայում:

Քաղաքագետ Եվգենի Մագդան էլ նշել է, որ դժվար թե ՀՀ-ում իրադարձությունները հանգեցնեն ապակայունացման: Ըստ նրա, հայկական իշխանության համակարգը բաղկացած է մարդկանցից, ովքեր անցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջով ու նմանատիպ մարտահրավերներին նրանք պատրաստ են: Նա հավելել է, որ այս պահին դժվար կլինի ելք տեսնել ստեղծված իրավիճակից, սակայն խոսել որևէ լայնածավալ ապակայունացման մասին չի կարելի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9825