Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով։


Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:


"Այս խորհրդանշական քայլն արվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով՝ ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։ 


Շնորհակալություն Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին և խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին",- գրել է դիվանագետը։


 



 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97767