"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը հստակ որևէ որոշում չունի "Հայաստան" դաշինքի այսօրվա հանրահավաքին մասնակցելու կամ չմասնակցելու մասով: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը՝ նշելով, որ սա նշանակում է, որ կուսակցության անդամները կարող են և՛ մասնակցել, և՛ չմասնակցել միջոցառմանն ըստ ցանկության:
"Այս պահին մեր կուսակցությունը սեփական օրակարգով առաջ գնալու գործընթացի մեջ է, ակտիվ պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Մեր ողջ ռեսուրսը ներգրավված է այս ուղղությամբ տարվող աշխատանքներին",- ասաց Իսայանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի կունենա "Հայաստան" դաշինքի հանրահավաքը, որին միանալու է "Պատիվ ունեմ" դաշինքը և քաղաքական այլ ուժեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97626