Սարգիս Մուրադյանը նշանակվել է Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:


««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝


Սարգիս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար», - նշված է որոշման մեջ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97623