Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի Հովհաննես Հարությունյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հարությունյանը Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ-ի պարտությունից հետո: Ըստ շրջանառվող լուրերի՝ Շիրակի մարզպետ է նշանակվելու Նազելի Բաղդասարյանը, որը զուգահեռ Հարությունյանի հրաժարականին պատգամավորի մանդատը վայր դրեց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97612