Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան:
"Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:
Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան",- հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխտակազմից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97598