Փաշինյանն արձանագրեց, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի. պատգամավոր

Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում պատերազմի պատասխանատվությունը զինվորականների վրա հերթական անգամ բարդելուց բացի, մեկ այլ արձանագրում արեց առ այն, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Կարծում եմ՝ դա երկու պատճառ ունի։ Առաջին, որ դա Փաշինյանին չի թույլատրում Ալիևը՝ անընդհատ զգուշացնելով, որ դա որպես ռևանշ կընդունի։

Երկրորդ, Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այդպիսի քաղաքական, մասնագիտական, գաղափարական ունակություններ չունի։

Ի վերջո, անվտանգության համակարգի վերականգնումը, կառուցումը, բարեփոխումները զուտ փաստաթուղթ կազմել չէ։

Այնպես որ, Փաշինյանն եկել էր ասելու, որ իր վրա անիմաստ հույս չդնեք",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97597