Նոյեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 810 նոր դեպք:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած՝ 1916 մեկ օրում: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ:
Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում, անցած մեկ օրում իրականացվել է 6 220 թեստավորում։
Ունենք 30 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով անցած մեկ օրում մահացել է 5 մարդ. նման դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97593