Գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով. այս մասին Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են կորոնավիրուսի «դելտա» շտամով։ Նաև տեղեկացրեց, որ այս պահին կորոնավիրուսը հաստատվել է հարյուրից ավելի հղիի մոտ.
«Նրանց գրեթե կեսը ունի թոքաբորբ: Բժիշկներն անում են ամեն ինչ՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու, բայց ունենում ենք նման ցավալի դեպքեր», - հավելեց նախարարը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97588