Ադրբեջանը պատ է կառուցելու շփման գծի տարածքում

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է բետոնե պատ կառուցել Տերտերի շրջանում՝ տեղի բնակչությունը հայկական կողմի կրակոցներից ապահովագրելու համար: Այս մասին փոխանցում է Интерфакс-ը:

Ադրբեջանի տարածքների վերականգնման գործակալությունը հարցում կանցկացնի պատերի շինարարության կապալառու որոշելու համար: Պատերը կառուցվելու են Ղարադահլի և Ղափանլի գյուղերում, որոնք գտնվում են շփման գծից երեք կմ հեռավորության վրա:

Պատերի շինարարությունն իրականացվելու է Ադրբեջանի պետբյուջեի հաշվին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9729