Նախօրեին Հռոմում, որտեղ անցկացվում է Մեծ քսանի գագաթնաժողովը, տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը դիտարկում է արել՝ նշելով, որ այս հանդիպումը հերթական անգամ բացահայտեց ՀՀ դիվանագիտության տապալված լինելը:
"Էրդողանն ու Բայդենը քննարկել են Հարավային Կովկասում տարվող դիվանագիտական ջանքերը: Այ այսպես, մեր բացակա դիվանագիտության և սուբյեկտայնության արդյունքում թուրքական դիվանագիտությունը մտավ Հարավային Կովկաս",- գրել է նա Facebook-ի իր էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97158