Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա ՀայՓոստի ու Երևանի մետրոպոլիտենի՝ համատեղ կազմակերպած նամականիշերի ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի նպատակն է ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվելու՝ ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/97003