Մոսկվան ստուգում է Դոնբասում թուրքական դրոնների կիրառման մասին տեղեկատվությունը. Լավրով

Մոսկվան ստուգում է Դոնբասում թուրքական անօդաչուների կիրառման մասին տեղեկատվությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտարարել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարք, այն կառավարվող ռումբով ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը: Շփման գծի ողջ երկայնքով մարտական ավիացիայի եւ անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով:


«Ինչ վերաբերում է Դոնբասի դիրքերի ուղղությամբ Bayraktar անօդաչու սարքի կիրառման մասին հաղորդագրություններին, մենք այժմ այդ տեղեկությունը ստուգում ենք։ Վերջին հայտարարություններից, որոնցով լի է Կիևի իշխանությունը, և որոնցով այն շատրվանավորում է, շատ դժվար է հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը, իսկ որտեղ է հորինվածքը», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։


Նրա խոսքով՝ Մոսկվան այդ տեղեկատվության ստուգումն իրականացնում է «բոլոր հնարավոր միջոցներով», այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96915