«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը՝ Մհեր Արմենիան, կուսակցության երեք անդամների հետ միասին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալից է դեպի Հանրապետության հրապարակ: Այսպիսով նա հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին։
«Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում», - նշել է Մեսրոպյանը։
Տեղում Մհեր Արմենիան կներկայացնի իր պահանջները։ Նա վստահություն է հայտնել, որ ճանապարհին իրենց կմիանան շատ հայրենակիցներ, ովքեր մտահոգված են ազգի և երկրի ճակատագրով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96751