ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Մասնավորապես, բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցների համար առաջարկվել է, որ արձակուրդի ժամկետը մեկ շաբաթով երկարաձգվի:
Նշենք, որ հանրապետությունում հոկտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Առկա է 1221 առողջացած, գրանցվել է 42 մահվան դեպք: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96742