Թբիլիսիում նշել են Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը

2021թ․ հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիի «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում կայացավ համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեց ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները:

Միջոցառումների ավարտին համագործակցության հուշագիր ստորագրվեց Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի միջև։

Երկօրյա ծրագիրն իրականացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդի։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96736