Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից Մոսկվան դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչության աշխատանքը։ ՌԴ-ն նաեւ դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի աշխատանքը, հաղորդում Է mk.ru-ն:
Այժմ Ռուսաստանի հետ շփումների համար ՆԱՏՕ-ն պետք է դիմի Բելգիայում Ռուսաստանի դեսպանին։ Դադարեցվում է նաեւ Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության գործունեությունը: Նրա աշխատակիցների հավատարմագրումը հետ է կանչվում նաեւ նոյեմբերի 1-ից:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դաշինքը զրկել է ռուս դիվանագետների հավատարմագրումից։ Ընդ որում, նման քայլի պատճառների ոչ մի բացատրություն մինչ օրս չի արվել։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի նախարարության հայտարարությունը «պետք է տարածվի բառացիորեն այս պահին»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96349