Լավրովն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են Ղարաբաղը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ:


ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը եւ Մաուրերը մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ, ներառյալ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում եւ ներուկրաինական եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գոտիներում:


Պատրաստակամություն են հայտնել հետագայում արդյունավետ փոխգործակցություն ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, քննարկվել է ԿԽՄԿ գործունեությանը աջակցելու մոդալությունը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96343