Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:
Վանո Սիրադեղյանը 90-ականներին եղել է ՀՀՇ վարչության նախագահ, ՆԳ նախարար, Երևանի քաղաքապետ
Հայաստանի պատմության մեջ նա կմնա որպես հակասական կերպար: Սիրադեղյանի անունը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ: 2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել:
Վանո Սիրադեղյանը 75 տարեկան էր...
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96287