ՀՀ առողջապահության նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը: Ըստ այդմ չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նախարար Անահիտ Ավանեսյանը:
"Նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են",- նշեց նա:
Նշելով, որ աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում, նախարարը նշեց, որ պետք է ամեն ինչ անել հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96283