Ադրբեջանցիները ԱԹՍ-ով հարվածել են հայկական դիրքին Արցախում. Վահան Բադասյան

Արցախի նախագահի անվտանգային ու տեղահանվածների հարցերով խորհրդարական Վահան Բադասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը ԱԹՍ-ով հարվածել է Արցախի հայկական դիրքերին, ինչի հետևանքով ունենք 6 վիրավոր։


«Զոհեր չկան, իսկ վիրավորները այդ ԱԹՍ-ի հարվածից են վիրավորում ստացել։ Փոխհրաձգություն չկա»,- ասել է Բադասյանը։

Նա հավելել, որ ռուս խաղաղապահները դեպքի վայրում նկարահանումներ են իրականացնում և ամենայն հավանականությամբ հետաքննություն կսկսեն։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, ադրբեջանական կողմից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 6 հայ զինծառայող:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96184