ՀՀ այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը. պատգամավոր

Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


"Ադրբեջանի նախագահի վերջին օրերի հայտարարությունների, ելույթների, հարցազրույցների քարոզչական/մանիպուլյացիոն մասը եթե ֆիլտրենք, ապա վերջինիս միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է, ինչի արդյունքում կարող են իշխանության գալ այնպիսի ուժեր, որոնք պահանջատեր են և չեն ընդունում ադրբեջանական կապիտուլյացիան։

Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ",- գրել է նա։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94829