Ադրբեջանի նախագահի օգնականը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը նախօրեին Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Սաջադփուրի հետ քննարկել է երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր:


«Հաճելի էր շարունակել մեր քննարկումները Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սեյեդ Սաջադփուրի հետ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Մենք հաստատել ենք մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև ընդգծել ենք ակադեմիական և հետազոտական համագործակցության կարևորությունը», – գրել է Հաջիևը Twitter-ի իր էջում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94819