Նուլանդը հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ. խոսել են Մինսկի խմբի աշխատանքների մասին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բյրամովի հետ և շնորհակալություն հայտնել Բաքվին Աֆղանստանից ԱՄՆ քաղաքացիների տարհանմանն ուղղված ջանքերին աջակցելու համար:


«Լավ հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր ասամբլեայում։ Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին Աֆղանստանում տարհանման մեր ջանքերին աջակցելու համար», - գրել է Նուլանդը Twitter-ում։


«Մենք առաջընթաց ենք ակնկալում, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով, այնպիսի քայլերով, ինչպիսիք են աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպիսիք են ձերբակալվածների ազատ արձակումը, հումանիտար ականազերծումը եւ քաղաքական հաշտեցումը», - նշել է նա մեկ այլ թվիթում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94677