Բաշար Ասադը Թուրքիայի ընդդիմության առաջնորդին Դամասկոս է հրավիրել բանակցությունների համար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին հրավիրել է Դամասկոս բանակցությունների:


Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քեմալական կուսակցության ներկայացուցիչ Բարըշ Յարկադաշի խոսքերը, փոխանցում է «Թուրքիայի ձայն»-ի Telegram ալիքը։


«Այդ առաջարկը Քըլըչդարօղլուի մոտ ստացվել է մի քանի օր առաջ։ Քըլըչդարօղլուն Ասադին դեռ չի պատասխանել։


CHP-ն եւս մեկ համարձակ քայլ պետք է անի եւ քրդական խնդրի լուծման հետ միասին լուծի նաեւ Ասադի հետ հակամարտությունը։


Մենք փախստականներին կվերադարձնենք միայն Ասադի հետ հաշտվելու դեպքում», - ասված է հաղորդագրության մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94672