Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. ԱՄՆ-ն ուժեղացնում է Բաքվի վրա ճնշումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի նախագիծը, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և կալանավորվածներին, ինչպես նաև հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:


Կարդենաս-Շիֆ-Շերման փոփոխության նախագծում ասված է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերևարված քաղաքացիական անձանց: Այն նաև պահանջում է պաշտպանության նախարարից զեկույց ներկայացնել 2020 թ.-ի պատերազմի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:


Նախագծով նաև պահանջվում է հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների, ներառյալ արգելված զենքի, սպիտակ ֆոսֆորի եւ այլնի կիրառումը խաղաղ բնակիչների դեմ: Պահանջվում է հետաքննություն սկսել թուրքական ԱԹՍ-ում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման փաստերի վերաբերյալ, որոնք կիրառվել են 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ հայ խաղաղ բնակիչների դեմ։


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ նախագծի ընդունմամբ առաջընթաց է արձանագրվել Ադրբեջանի վրա միջազգային ուշադրության և ճնշման ուժեղացման գործում՝ ապօրինի բանտարկված և խոշտանգված ավելի քան 200 հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով: Կարդենասի, Շիֆի, Շերմանի ուղղումը, որը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է չորեքշաբթի, նաեւ պահանջում է մանրամասն հաշվետվություն:



Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատը քվերակության կդնի Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին սատարող ևս 4 ուղղումներ՝ ի պաշտպանություն Արցախի։


Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի օրենսդրական նախաձեռնությունը պահանջում է պաշտպանության նախարարից պետքարտուղարի հետ համագործակցությամբ պատրաստել զեկույց՝ անդրադառնալով այն պնդմանը, որ օտարերկրյա պետությունների որոշ զինված ստորաբաժանումներ, որոնք մասնակցել են անվտանգության համագործակցության ծրագրերի 333-րդ հոդվածի համաձայն, կատարել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ ԱՄՆ-ի կողմից անվտանգության աջակցության տրամադրման ժամանակ կամ դրանից առաջ:


Դեյվիդ Վալադաոյի առաջարկած օրեսդրական փոփոխությունն էլ պահանջում է 180 օրվա ընթացքում հաշվետվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի մարդասիրական բոլոր ծրագրերի մասին, իսկ կոնգրեսական Դինա Տիտուսի հեղինակությամբ նախագիծըպետքարտուղարից պահանջում է հաշվետվություն Թուրքիայի ՛՛Գորշ գայլեր՛՛ կազմակերպության գործունեության մասին, որոնք ձեռնարկվել են ԱՄՆ, դաշնակիցների և միջազգային գործընկերների շահերի դեմ: Նախագիծն առաջարկում է ուսումնասիրել այս կազմակերպությունը ահաբեկչական խմբավորում ճանաչելու հարցը։


Կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնի օրենսդրական նախագիծն էլ միտված է փոփոխություններ առաջարկել Մարդու իրավունքների հաշվետվողականության գլոբալ օրենքում, հայտնի որպես Մագնիցկի Ակտ, որով կթույլատրվի պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումներ իրականացրած կամ կոռումպացված անձանց հանդեպ:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94639

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online