Անցկացվել է ԶՈՒ ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։


ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:


Արշակ Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94623