ՌԴ-ի համար ՀՀ-ի հետ դաշինքն այժմ ավելի մեծ նշանակություն ունի, քան պատերազմից առաջ. Սիլաև

Հայ-ռուսական դաշինքն այսօր նոր իմաստ է ձեռք բերում այն տեսանկյունից, թե որքանով Ռուսաստանը կկարողանա պահպանել տարածաշրջանում գերիշխող խաղացողի իր դերը։


«Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համար» թեմայով ԵՊՀ-ում Հանրային դասախոսության ժամանակ հայտարարել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը:


Նրա խոսքով՝ այդ դաշինքին նման բարձր պահանջներ նախկինում չեն ներկայացվել։


«Հայ-ռուսական դաշինքը միշտ կարեւոր է եղել Ռուսաստանի համար Հարավային Կովկասում ներկայության, այդ թվում՝ ռազմական ներկայության տեսանկյունից։ Այդ միությունը կարևոր էր նաև այն աջակցության առումով, որը Հայաստանը ցուցաբերում և ցուցաբերում է միջազգային հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը։ Եվ կարևոր է այն առումով, որ ՀԱՊԿ-ը լինի գործող ռազմաքաղաքական դաշինք»,- ասաց նա։


Բայց որպեսզի այդ միությունը արժանահավատ լինի, պետք է բոլորի կողմից ընկալվի, և Ռուսաստանի համար այս առումով կարևոր է, որ Հայաստանն ուժեղ լինի թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական, թե մյուս բոլոր ոլորտներում։


«Մոսկվայի համար այս ամենն այժմ շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան եղել է մինչեւ նոյեմբերի 9-ը», - ընդգծել է նա:


Ինչ վերաբերում է այդ միության ապագային, Սիլաեւը նշել է, որ Ռուսաստանի համար սկզբունքորեն կարեւոր է պահպանել միջնորդի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նախ, միջնորդի այդ կարգավիճակը թույլ է տալիս Ռուսաստանին գերիշխող դեր խաղալ տարածաշրջանում, այն դեպքում, երբ Թուրքիան նման դիրքորոշում չունի և չի կարող հավակնել միջնորդի դերին։


Երկրորդ՝ Բաքվի հետ հարաբերությունները Մոսկվայի համար կարևոր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Կասպից ծովի և բազմաթիվ տնտեսական կապերի համատեքստում։ Այդ պատճառով, կարծում է Սիլաևը, Ռուսաստանը կխուսափի այնպիսի իրավիճակից, որում ստիպված կլինի ընտրություն կատարել Երևանի և Բաքվի միջև։ Եվ դա հայտնի է այդ մայրաքաղաքներում, ինչպես նաեւ Անկարայում։


«Ալիևն ու Էրդողանն արդեն հասկանում են, թե ինչ գին կարող է լինել հնարավոր լարման դեպքում։ Իսկ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարևոր են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: Չէ՞ որ չնայած Ղարաբաղում հաջողությանը, վերջինիս արտաքին քաղաքական վիճակը հեռու է իդեալականից, ԵՄ երկրների հետ շփումներն այնքան էլ լավ չեն, հատկապես ԵԽԽՎ-ում հայտնի «Խավիարային սկանդալից» հետո և մի շարք այլ պատճառներով», - ասել է նա։


Այնուամենայնիվ, ընդգծել է ռուս քաղաքագետը, այսօր շատ բան կախված է նրանից, թե ինչպես են Հայաստանում պատասխանելու այն հարցին, թե ինչու է պետք Հայաստանին Ռուսաստանը եւ արդյոք արժե ամրապնդել Ռուսաստանի հետ դաշինքը:


Ինչ վերաբերում է հարցին, թե հեռանկարում տեսնում է արդյոք այն հնարավորությունը, որ Ադրբեջանն ավելի սերտ ինտեգրվում է միություններին, որտեղ լոկոմոտիվը ՌԴ-ն է՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, և ինչպես Հայաստանը կարող է արձագանքել դրան, Նիկոլայ Սիլաևը նշեց, որ եթե երկրին դա ձեռնտու լինի, ապա Ռուսաստանը կդիտարկի այդ հարցը: Ռուսաստանը, նրա խոսքով, անկասկած շահագրգռված է հետխորհրդային տարածքում ինտեգրվելու հարցում, բայց դա չի դիտարկում որպես առեւտուր եւ որպես նվեր, որը Մոսկվային ինչ-որ բանի դիմաց է արվում: Մոսկվան դա գնահատում է որպես փոխշահավետ գործընթաց։


«Այս առնչությամբ հրապարակային հայտարարությունները, որոնք հնչել են Բաքվում, հաճախ ենթադրում են, որ ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելն այնպիսի զիջում է, որը երկիրը անում է Ռուսաստանին: Բայց դա այդպես չէ. եթե կարծում եք, որ դա ձեռնտու է ձեր երկրի համար, ապա կարող եք սկսել բանակցությունները, իսկ եթե կարծում եք հակառակը, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա։ Այդ հարցը սակարկության առարկա լինել չի կարող», - ամփոփել է Սիլաևը։


Նշենք, որ Նիկոլայ Սիլաևը Երևանում է գտնվում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության հրավերով։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94573

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online