Ղրիմում պատասխանել են «անեքսիայի» մասին Էրդողանի հայտարարությանը

Անկարայի համար կարող են թանկ արժենալ ոչ բարեկամական հարձակումներին Մոսկվայի հասցեին, եւ նման օրինակները պատմության մեջ արդեն էլ քիչ չեն, - կարծում է Ղրիմի խորհրդարանի՝ Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:


Նա այսպես է մեկնաբանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելույթը, որը հայտարարել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության պահպանման կարեւորության մասին», ներառյալ «բռնակցված» թերակղզին, եւ կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար:


«Էրդողանը կարող է անձամբ ժամանել Ղրիմ եւ համոզվել, թե ինչպես է ապրում եւ զարգանում բազմազգ Ղրիմը, որտեղ երաշխավորված են բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Ղրիմի թաթարների հավասար իրավունքները», - ընդգծել է Գեմպելը՝ հավելելով, որ Անկարան «հայտնվում է նույն փոցխի վրա»:


Թուրքիայի ԱԳՆ-ում ավելի վաղ հայտարարել էին, որ Ղրիմում կայացած ընտրություններն իրավական ուժ չունեն: Կրեմլում դա անընդունելի են համարել։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94562