Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակվել ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Աղասանդյանը:
Համապատասխան հրամանագիրը սեպտեմբերի 21-ին ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Անդրեյ Շեդովը, որն ավելի վաղ զբաղեցնում էր մշտական ներկայացուցչի պաշտոնը, լքում է այդ պաշտոնը:
"Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ", - նշվում է փաստաթղթում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94551