Մամուլ. Փաշինյանը խնդիր է դրել փչացնել ու չեզոքացնել Ավինյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ կազմակերպում, հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զուգահեռ, իշխանական թիմում ձեւավորված թիմ-խմբավորումներն են ամրանում, եւ նրանց միջեւ առկա հակասությունները խորացել են այն աստիճան, որ իրար ուղղակի ատում են։ Փաշինյանն էլ իր հերթին է մատաղացու թիրախներ ընտրում, նա հասկանում է, որ նախկինների զոհաբերության ծեսերով այլեւս հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել: Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի թիրախում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ առաջիկայում խնդիր է դրված փչացնել ու չեզոքացնել նրան, հնարավոր է անգամ աղմկոտ բացահայտումների միջոցով։ Ի դեպ, Ավինյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի, եւ չի բացառվում, որ իր առանձին խաղը սկսի` սեփական կուսակցություն հիմնի եւ հայտ ներկայացնի։ Բայց այս պաշտոնը Փաշինյանը խոստացել է Խաչատուր Սուքիասյանին, եւ նա հակված չէ թույլ տալու, որ սեփական դիմագիծ ունեցող Ավինյանը նման բարձր պաշտոնի հավակնի: Երկրորդ Հայկ Մարության չի կարող հայտնվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում ՀՔԾ արդեն նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ մինչ այդ դեկլարատիվ ինչ-որ մրցույթի մասնակցելուց հետո։ Ինչպես հայտնի է, նորաստեղծ այս կառույցը քննչական գործողություններ է կատարելու եւ իր մեջ ներառում է ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության եւ ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործառույթները։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեեւ կառույցն ունի ղեկավար, սակայն դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում կառույցի կազմավորման մասով։ Մենք տեղեկացանք, որ Կոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է ստեղծվել: Մասնավորապես, որոշում են, թե որ գործերը թողնեն Կոռուպցիոն կոմիտեի քննության տակ, որ գործերը ուղարկեն այլ նախաքննական մարմիններ: Անհավասար պայմաններ են ստեղծվել նաեւ քննչական ոլորտում. նորաստեղծ կոմիտեում քննիչները անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան մյուս քննչական կառույցներում: Մի խոսքով, որոշվել է, որ պատերազմի հետ կապված ՀՔԾ-ում քննվող աղմկահարույց քրեական գործերը կուղարկվեն Քննչական կոմիտե: Մյուսների մասով դեռ հստակ որոշում չկա:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին թշնամիների դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն այնքան հեռուն է գնացել, որ 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել՝ «Պեգասուս» անունով։ Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը: Մեխանիզմը պարզ է` սովորական գովազդային sms-լինք են ուղարկում տվյալ հեռախոսին, լինքը բացելուն պես համակարգը «նստում» է հեռախոսին։ Ի դեպ, մեկ անձին «որսալու» արժեքը 10 հազար դոլարից ավելի է։ Բանն այն է, որ այս համակարգը հասանելի է դարձնում Սիգնալ, Վոթսապ, Տելեգրամ, Ֆեյսբուք ցանցերը: Իշխանությունը նոր համակարգը ներմուծել է հիմնականում ընդդիմադիրների համար, սակայն թեկնածուներին ընտրում են Փաշինյանի ուղիղ ցուցումով: Մենք տեղեկացանք, որ անկախ լրատվամիջոցներից մեկի խմբագրին եւս ներառել են այդ ցանցում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած ութերորդ գումարման խորհրդարանը գործում է դեռ օգոստոսից, սակայն այս ընթացքում իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնություն են հեղինակել, այն էլ՝ լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքը դժվարացնող: Այս պահին խորհրդարանի կայքի Նախագծեր բաժնում ընդգրկված է 51 հարց, որից միայն ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն է հեղինակված ՔՊ պատգամավորների կողմից: Ընդ որում՝ այս նախագծի մասին նրանք խոսել էին՝ դեռ նախորդ գումարման խորհրդարանից սկսած, սակայն ավարտին հասցրել եւ դրել են շրջանառության մեջ միայն այս գումարման խորհրդարանում: Մեկ այլ նախագիծ էլ՝ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Դրանով պատգամավորը նախատեսում է արտոնյալ ու առաջնահերթ պայմաններ զինծառայողների համար, որոնք երբեմն ստիպված են լինում քաղաքացիական հիվանդանոցներում 20 օրով հերթ կանգնել: Հավելենք, որ նոր խորհրդարանում շրջանառվող 51 նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, ի թիվս մի շարք զինվորականների ու հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսների, պետական բարձր կոչումներ ու մեդալներ են ստացել նաեւ իրավապահ, մշակույթի, շինարարության, կրթության ոլորտի, մասնավոր ընկերությունների մի շարք աշխատակիցներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես իրավապահ ու ուժային համակարգի ներկայացուցիչները նախագահ Արմեն Սարգսյանի կողմից շնորհված մեդալների ու բարձր պարգեւների մասով խիստ անհամաձայնություններ ունեն միմյանց հետ հենց համակարգի ներսում: Ոստիկանության, դատական համակարգի, Ռազմական ոստիկանության՝ պարգեւի արժանացած ծառայողներին հանդիպմանել են նրանց գործընկերները՝ ասելով, թե ստորացուցիչ պարտությունից, հազարավոր զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ ունենալուց հետո ինչպես կարող էին որեւէ մեդալ կամ պարգեւ ընդունել: Նրանց մեծ մասի կարծիքով՝ Անկախության տոնի առթիվ մեդալներ, պատվոգրեր ու կոչումներ պետք է բացառապես զինվորականները, բժիշկներն ու նահատակված երիտասարդները ստանային հետմահու: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ անգամ ասել են, որ եթե պարգեւատրվածները մի քիչ «թասիբ» ունենային, ոչ միայն նախագահական չէին գնա ու ծաղիկները ձեռքներին՝ հպարտ կեցվածքով չէին լուսանկարվի, այլեւ լսելուն պես, որ պարգեւատրվում են, միանգամից կհրաժարվեին բոլոր տեսակի մեդալներից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի դատախազությունը հաղորդեց, թե տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Տեղեկացանք, որ խոսքն Արցախի «Սոֆիա» հյուրանոցի մասին է, որի սեփականատերը Դուբայի Սեյրանն է։  Սակայն խնդիրն այստեղ ո՛չ հյուրանոցն է, ո՛չ էլ սեփականատերը, քանի որ պետությունն ինքն է տեղահանվածներին բաշխում հյուրանոցներում, եւ ԱՀ տարածքային կառավարման նախարարությունն ամենամսյա հսկողություն, ստուգայցեր է իրականացնում։ Հիշեցնենք, որ սույն նախարարության ղեկավարը երբեմնի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը եւ տեղակայվել չեզոք գոտում։ Համայնքի բնակիչների եւ ղեկավարի ձեռնարկած քայլերի արդյունքում դեպքի վայր են եկել ռուս խաղաղապահները, որոնց հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում վերջիններիս ետ ուղարկել ելման դիրք, սակայն պայման են առաջ քաշել, որ համայնքի հարակից Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշն իջեցնեն։ Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը հաստատեց տեղեկությունը, որ դիրքն առաջ են բերել, իսկ դրոշի առնչությամբ ասաց, թե երեկ է լսել, որ ռուս գեներալը մեր զինվորականներին ասել է` Արցախի դրոշն իջեցնեն, Հայաստանինը դնեն։ «Ես դեռ չեմ գնացել, չգիտեմ՝ արել են, թե չէ, ես էլ լսեցի, որ ռուս գեներալը նման բան է ասել»,- ասաց համայնքապետը»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94545

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online