Եթե սուրդ չես հանում պատյանից, սուրդ ժանգոտվում է. Խաչիկ Ասրյան

Հերոս Հայ քաջորդիների անձնազոհության, նվիրումի և խիզախության շնորհիվ՝ Հայաստանը 30 տարի առաջ կրկին վերականգնեց իր անկախությունը, և դարերի դաժան փորձությունների միջով անցած Հայ ժողովրդի հայրենիք Հայաստանը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին՝ ի հեճուկս մեր բազում թշնամիների։ Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձում:

«Անկախության օրհնյալ զարթոնքի ուժով՝ մենք վերականգնեցինք դարերով կորստյան մատնած Հայոց փառքի դաբնիները՝ Հայ ժողովրդի համար ապահովելով ազգային դիմադրության ոգի և միջազգային արդի քաղաքականության դժվարին դերակատարումներին մասնակցելու հաստատուն ճանապարհ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ փառավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ և մաղթում դեպի հավերժություն քայլող ուժեղ ու անպարտելի Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, իսկ ուժն ու կայունությունը՝ բոլորիս համար բացարձակ արժեք դարձած Հայոց անկախ պետությունը:

Միշտ գիտակցե՛ք, որ Հայոց անկախ պետությունը յուրաքանչյուր Հայի համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը։

Փա՜ռք Հայոց անկախությունը կերտած հերոս Հայ ազգին:

Հավերժ խոնարհում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակի առջև։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում Հայոց անխախտ լեռների համառությունն ու սառնասրտությունը և Հայոց արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը:

Հայրենատե՛ր Հայ Ազգ,
Եթե սուրդ չես հանում պատյանից, սո՛ւրդ ժանգոտվում է:
Շատ շուտով մենք՝ Հայ ազգի հայրենասեր սերունդը, մեր հերոս հայրերի ու պապերի հաղթանակած սուրը հանելու ենք պատյանից և ազատագրելու ենք մեր սուրբ Արցախն ամբողջությամբ, ազատագրելու ենք հայկական պատմական Նախիջևանը, վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու կառուցելու ենք քրիստոնյա, ուժեղ և միասնական Հայաստան:

Հայն ունի երկու հավատ՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում եւ ուղեղներում:

Աստված պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հա՛յ Ազգին և Հայոց Սուրբ Հո՛ղը։
Շնորհավո՛ր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն",- ասված է ուղերձում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94501

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online