Aeroflot ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրիից

Ռուսական Aeroflot ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտնում է, որ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։


«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ aeroflot.ru կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասված է հաղորդագրության մեջ: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94458