«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբերի 20-ին, ժամը 08։00-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ:


ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՊՆ ուղղաթիռ և 30 փրկարար ծառայող։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:


Այրվել է մոտ 300 հա բուսածածկույթ:


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 126 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։


Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94407